Հայաստան 

Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին առանձնազրույց է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Այս մասին հայտնեց ԱԱԽ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:


Նա բնական համարեց, որ որպես վարչապետի թեկնածու շրջանառվում է նաեւ Արթուր Բաղդասարյանի անունը, սակայն հավելեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցը չի քննարկվել:


«Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ նախագահի եւ ԱԱԽ քարտուղարի միջեւ, որի ժամանակ քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են մեր երկրին, անվտանգության խնդիրներին: Վարչապետի հրաժարականի հետ կապված հարցեր չեն քննարկվել»,-ասաց Արթուր Միասկյանը՝ միաժամանակ հավելելով, որ քանի որ ՀՀ նախագահը խորհրդակցություններ պիտի անցկացնի տարբեր քաղաքական ուժերի հետ, բնական է, որ մոտ օրերին հանդիպում կունենա նաեւ Արթուր Բաղդասարյանի հետ, որի ժամանակ կքննարկվեն նոր վարչապետի նշանակման հետ կապված հարցեր:

Նույն շարքից