Քաղաքական գլխավոր 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը ողջունել պայմանավորվածությունը, որը ձեռք  է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում կողմերի պատրաստակամությունը՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հետ: Գուտյերեշը հատկապես նշել է պայմանավորվածությունը, որը վերաբերում է երկու կողմերի հասարակություններին խաղաղությանը պատրաստելուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին:

 

Նույն շարքից