Հայաստան Քաղաքական գլխավոր 

Խորհրդարանն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին «հարցաքննությունը»

Ազգային ժողովի պատգամավորներն ավարտեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ հանձնաժողովների նախագահների քվեարկությունը տեղի է ունենալու այսօր ժամը 11:30-ից մինչև 13:30:

Հանձնաժողովների անուններն ու նախագահների թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև.

1.Առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողով –Նարեկ Զեյնալյան

2.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով –Ռուբեն Ռուբինյան

3.Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով –Մխիթար Հայրապետյան

4.Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով –Արման եղոյան

5.Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով -Նաիրա Զոհրաբյան

6.Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով –Անդրանիկ Քոչարյան

7.Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով –Վլադիմիր Վարդանյան

8.Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով –Միքայել Մելքումյան

9.Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողով –Վարազդատ Կարապետյան

10.Տնտեսական հարցերի և ներդրումների մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան

11.Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով –Մանե Թանդիլյան

 

 

Նույն շարքից