Հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Թղթի վրա գված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել է, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ shamshyan.com