Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ծառուկյանը որ ոլորտ էլ մտնի, հաջողակ է. Ծառուկյանն այն մասին, թե ինչու է զբաղվում քաղաքականությամբ

analitik.am

Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ հայտարարությանը ոչ մի ձև չեմ վերաբերվում, դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությանը վերաբերվի:

Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջերս  Աժ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատության էր ենթարկել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան, Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանին, ինչից հետո սուր ելույթ էր ունեցել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Դուք տեսաք, որ կուսակցությունը որեև պատասխան չտվեց, միայն Արման Աբովյանը պատասխանեց, իր պատասխանը եղել է անհատական, քանի որ Անդրանիկ Մանուկյանի հետ երեք տարի աշխատել է»,-ասաց Ծառուկյանը:

Նա նաև նշեց, որ ով փորձի վիրավորել իրենց փաստերով պատասխանը կտան, լրագրողի այն հարցին, թե ում վրա փաստեր ունեն, Ծառուկյանն ասաց.«Բոլորի վրա էլ ունեմ, չհասկացա, բոլորի վրա էլ կան»: Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե ինչո՞ւ չի զբաղվում բիզնեսով, չէ՞որ հաջողական բիզեսմեն է, Ծառուկյանն ասաց. « Ինչի՞ հաջողական քաղաքական գործիչ չե՞մ, Ծառուկյանը որ ոլորտ էլ մտնի, հաջողակ է»:

Նույն շարքից