Հայաստան 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 7-9-ը կմեկնի ՌԴ

analitik.am

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ. ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 

Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Նույն շարքից