Անցած տարվա ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղա, 1085-ը՝ աղջիկ։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել։ Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա, Մարտւնիում՝ 124, Հադրութում՝ 26, Քաշաթաղում՝ 22 և Շահումյանում՝ 10 երեխա:
Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 132 արցախցի երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2333 երեխա, որոնցից 1179-ը՝ տղա, 1154-ը՝ աղջիկ:
Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են: