Բարի օր Հասարակություն 

Ստացվում է, մեր պետությանը բյուջե պետք չէ. Կարծիքներ՝ Երևանի քաղաքապետարանի աղմկահարույց որոշման մասին. Տեսանյութ

analitik.am

2018 թվականի դեկտեմբերին Օպերայի հարակից տարածքում  գտնվող սրճարանների սեփականտերերը Երևանի  քաղաքապետարանից ծանուցում էին  ստացել այն մասին, որ պետք է լքեն իրենց սրճարանները, որովհետև քաղաքային իշխանությունները նախատեսում են այդ տարածքում կանաչապատում իրականացնել: Ստացվում է, որ նրանք պետք է միակողմանի լուծարեն իրենց պայմանագիրը և ազատեն տարածքները:

Analitik.am-ի հետ զրույցում «Շոկոլադնիցա» սրճանարի մենեջեր Լաերտ Պողոսյանն ասաց, որ դեկտեմբերի 7-ին իրենց սրճարանն ապամոնտաժելու ծանուցում են ստացել Երևանի քաղաքապետարանից. «Օրենքին համապատասխան բոլոր սանկցիաները կիրառելու ենք այս հարցին լուծում տալու համար: Չենք պատրաստվում լքել տարածքը, իրենք թող իրենց քայլերը անեն մենք էլ մերը»:

Ըստ Պողոսյանի, գրեթե բոլոր երկրների Օպերային ոչ թե հարակից, այլ հենց կից  տարածքում  կան նման սրճարաններ. «Բոլորին միշտ ասում ենք՝  եկեք չնմանվենք մնացած երկրներին, որովհետև ունենք ներքին կուլտուրա ու կարող ենք առաջնորդվել դրանով: Մեզ ասում են՝ ոչ մի երկրում չկա, ուրեմն մեզ մոտ էլ պետք է չլինի, ինչո՞ւ: Տուրիստը գալիս է մեզ մոտ՝ հենց Օպերայի հարակից սրճարանում սուրճ է խմում, վայելում պատմամշակութային այս վայրը: Հիմա ի՞նչ են ուզում, այս ամենը ապամոնտաժե՞լ և ունենալ միայն կանաչ տարա՞ծք: Կոնկրետ մեր սրճարանը կանաչ տարածք շատ ունի, որոնք մեր ֆինանսավորմամբ բերվել են դրսից»:

«Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերը նշեց նաև, որ իրենց հաջորդ քայլերը բխելու են իշխանության կատարած քայլերից. «50-ից ավել աշխատող ունենք, ովքեր այդ որոշման պատճառով անգործ են մնալու: Պետությունը կարո՞ղ է այդքան աշխատատեղ ստեղծել և այսքան մարդու ապահովել աշխատանքով: Ամսական 5 մլն դրամի չափով մենք գումար ենք մուծում՝  այսինքն դուրս է գալիս, որ մեր պետությանը բյուջե պետք չէ, իրենց ասած կանաչ խոտը, որ լինի դրանով բյուջե են լցնելո՞ւ»:

Մանրամասները տեսանյութում

Այս թեմայի շուրջ տեսակետ հայտնեցին նաև սրճարանի հաճախորդներից, որոնցից Արման Թումասյանը բավականին կոշտ ձևով պահանջեց Երևանի քաղաքապետից, որպեսզի նախ կառուցի, ապա նոր որևէ բան քանդելու մասին մտածի։

Նույն շարքից