Հայաստան Քաղաքական 

Ձևավորվել է ԱԺ խորհուրդը

Ձևավորվել է ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ («Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյան): Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի եւ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումների վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի:

Ազգային ժողովն ավարտել է յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերի աշխատանքը:

 

Նույն շարքից