Հայաստան 

Վարչապետը ՀԱԿ-ից չի լինելու. Լևոն Զուրաբյան

analitik.am

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն «անկախ ամեն ինչից» չի խախտելու քառյակի պայմանավորվածությունն այն մասին, որ հանդիպումների վերաբերյալ լրագրողների հետ խոսում է միայն հյուրընկալող կողմը: Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում ապրիլի 4-ի հանդիպումից մանրամասներ էր հայտնել: 


«Հանդիպման մանրամասները հարցրեք Ռուբիկ Հակոբյանին: Մենք պայմանավորվածություն ունենք, որ հանդիպումներից հետո հյուրընկալող կողմն է ներկայացնում քննարկված հարցերը: Անկախ ամեն ինչից ես չեմ խախտելու այդ պայմանավորվածությունը»,- ասաց նա՝ չհերքելով եւ չհաստատելով Ստեփան Մարգարյանի ասածը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվել:


Մեր հարցին՝ ՀԱԿ-ն ունի՞ վարչապետի իր թեկնածուն եւ պատրաստվո՞ւմ է նրան առաջադրել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես մենք նման ոչ մի պլան չունենք»:


Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել է:

Նույն շարքից