Հասարակություն 

Անհնար է հասնել խնդրի խաղաղ կարգավորման, եթե համապատասխան մթնոլորտ չի ձևավորվում. Ստեփանակերտ

Պաշտոնական Ստեփանակարտն ասում է, որ անհնար է հասնել խնդրի խաղաղ կարգավորման, եթե համապատասխան մթնոլորտ չի ձևավորվում։

Իսկ հայատյացությունը վերջին 30 տարիներին բացեիբաց եղել և մնում է Ադրբեջանի պետականաշինության հիմքը։ Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է համապարփակ կարգավորում ակնկալել։ Նրանք Արցախն իրենց տարածքն են դիտարկում, մինչդեռ նման պնդման համար որևէ հիմք չունեն։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ, այլ կերպ է մոտենում հակամարտության կարգավորմանը։ Այդ երկրի համար կարևորը տարածքի բռնակցումն է։ Այս պարագայում նրանք պետք է գան խաղաղության, իսկ խաղաղության պատրաստել նշանում է ձերբազատվել նացիզմից, հասկանալ, որ ռևանշը հղի է անկանախատեսելի հետևանքերով։ Նրանք մեզ հետ հետագայում պետք է կարողանան ապրել որպես հարևան, ոչ թե շանտաժի միջոցով ասեն, որ Հայաստանն ապագա չունի, եթե շարունակի սատարել Արցախին։

Երկխոսություն պետք է լինի, դա միանշանակ է, բայց ակնկալել, որ ադրբեջանական կողմը փոխելու է իր դիրքորոշումը, չեմ կարծում։

Ընդհակառակը, ընթանում է հակառակ գործընթաց, Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու ծրագրերը։ Եթե տեսնենք, թե նրանք 2017-ին և 2018-ին քանի զորավարժություն են իրականացրել, դա ավելի քան պարզ կլինի։ Նրանք հայտարարում էին, որ զորավարժություններն ուղղված էին հենց Արցախի դեմ։ Ադրբեջանը մեկ մի բան է ասում, մեկ էլ մյուս կողմից այլ նպատակներ փայփայում։ Մենք երբևիցե չպետք է թուլացնենք զգոնությունը, շարունակենք բանակցային գործընթացը՝ զուգահեռաբար ամրապնդելով բանակաշինությունը, որովհետև Արցախի ճակատագրից կախված է Հայոց պետականության ճակատագիրը։

 Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան

Նույն շարքից