Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն ասելիք ու անելիք ունի, նա չի հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյաը ոչ միայն մասնակցել, այլ նաև ղեկավարում էր մեր կուսակցության Գործադիր մարմնի նիստը՝ ինչպես միշտ, նա է կուսակցության ղեկավարը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կուսակցության ղեկավարի փոփոխության հարց Հանրապետականի օրակարգում չկա:

Շարմազանովը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը պետք է թողնի կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ իր տեղը զիջելով ավելի երիտասարդ գործչի. «Նա մեր կուսակցության նախագահն է, համագումարով ենք ընտրել: Պարոն նախագահն ունի և ասելիք, և անելիք: Մենք մեկ քաղաքական թիմ ենք, չենք պայքարում որևէ մեկ դեմ, մեր պայքարը հանուն է, հանուն Հայաստանի ու Արցախի պետական շահի: Եթե Փաշինյանը պայքարում է մեր դեմ, մենք նրա դեմ չենք պայքարում: Մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը, ըստ մեզ, ամբողջությամբ չի սպասարկում Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բնականաբար քննադատում ենք ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը»:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականություն վերադառնալ, Շարմազանովն ասաց, որ վերջինս չի էլ հեռացել ակտիվ քաղաքականությունից

 

Նույն շարքից