Վրաստանը չի պատրաստվու հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազի արտահանման հարցում տրանզիտ պետություն լինելուց: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով հարցին՝ վերանայելու է արդյո՞ք Թբիլիսին Գազպրոմի հետ համապատասխան պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերին:
Բախտաձեն նշել է, որ Վրաստանը բավականին լուրջ եկամուտ է ստանում տրանզիտ պետություն լինելով և պատրաստվում է շարունակել դա անել, քանի որ դա ելնում է Վրաստանի շահերից: Ինչ վերաբերում է նոր պայմանագրի մասով բանակցություններին, Վրաստանի վարչապետը նշել է, որ դրանք կսկսվեն այն ժամանակ, երբ հանդիպման օրը որոշվի:
Վրաստանի վարչապետը հավելել է, որ հարցում նորություններ լինելու դեպքում վրացական կողմը տեղյակ կպահի դրա մասին: