Հասարակություն 

/Տեսանյութ/ Երևանում մի խումբ ճիվաղներ վնասել են Mercedes-ը, իսկ նրանցից մեկը կրակոցներ է արձակել

Հայաստանում կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, իսկ նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը-ը, որ ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են երեկ՝ հունվարի 17-ին Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումբ ճիվաղներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո էլ առյուծի կաթ կերած երիտասարդներից մեկը իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից