Հայաստան 

Ուկրաինան կարող է դատի տալ Ռուսաստանին՝ գազի սակագնի համար

analitik.am

Ուկրաինան դիտարկում է Սթոքհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի կողմից գազի սակագնի բարձրացման հետ կապված։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասել  է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։


Մենք ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմի» հետ իրավահարաբերություններում կկիրառենք իրավիճակի կարգավորման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային-իրավական»,-Յացենյուկի խոսքերն է փոխանցում  ՈՒՆՆ-ն։


Իր հերթին էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը նշել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները «Գազպրոմի» հետ՝ գազի սակագնի վերաբերյալ: 


Դատական հեռանկարի վերաբերյալ լրագրողների հարցին Պրոդանը պատասխանել է, որ չի բացառում նման հնարավորությունը:

Նույն շարքից