Հասարակություն 

Մահացել է Ֆիլիպինների ամենահարուստ մարդը

Այսօր՝ հունվարի 19-ին, 94 տարեկան հասակում մահացել է Ֆիլիպինների ամենահարուստ մարդը՝ SM Investments Corporation-ի (SMIC) պատվավոր նախագահ Հենրի Սին: Այս մասին հայտնում է The Philippine Star-ը:

Սիի մահվան մասին պաշտոնապես հայտնել է ընկերությունը, իսկ հարազատներն ավելի ուշ հաստատել են փաստը:

2018 թվականին Forbes-ի վարկածով Հենրի Սին ճանաչվել է Ֆիլիպինների ամենահարուստ մարդ, նրա կարողությունը հասնում է 18,3 միլիարդ դոլարի:

 

 

Նույն շարքից