Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվում են ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների հարցի պատճառով

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու հետ:

«Այս հարցի մասով Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության տոնը եղել է ադեկվատ և համապատասխանում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության ոճին: Ցականում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ միայն 2018 թվականին Ադրբեջան է այցելել ՌԴ ավելի քան 880 քաղաքացի: Նրանց մեծ մասը գոհ են մնացել իրենց այցելությունից»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի համար շարունակում է անհասկանալի մնալ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության համառությունը այդ հարցում, իսկ ռուսական հայտարարությունները հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերություններին:

Նույն շարքից