Հայաստան 

Գերմանիան ակնկալում է Ռուսաստանի մասնակցություն` Ուկրաինայի կայունացման գործում

analitik.am

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման գործում ակնկալում է Ռուսաստանի մասնակցությունը։ Այս մասին նա հայտնել է Աթենքում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման կուլուարներում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով AFP-ն։

«Մենք չենք կարող անուշադրության մատնել այս կոնֆլիկտը, բայց Ռուսաստանի կարիքն ունենք Ուկրաինայի իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատելիս», - ասել է նախարարը եւ հույս հայտնել, որ Ռուսաստանը կնպաստի ուկրաինական տնտեսության կենսունակության պահպանմանը, որը առաջիկա տարիներին մեծ հաջողություններ կունենա»։


Նրա խոսքով՝ Ռուսաստանն էլ է շահագրգռված, որ Ուկրաինան քաղաքական եւ տնտեսական կրախի առաջ չկանգնի։


Միեւնույն ժամանակ, Ուկրաինան պետք է քաղաքական պայմաններ ստեղծի՝ տնտեսական օգնություն ստանալու համար: Շտայնմայերն այդ պայմաններից  նշել է «կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարը», «սահմանադրական բարեփոխումների՝ վստահություն ներշնչող գործընթացը»  եւ անցյալի հանցագործությունների բացահայտումը:


Գերմանիայի արտգործնախարարը նորից կոչ է արել Միջազգային կոնտակտային խումբ ստեղծել՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ:

Նույն շարքից