Հասարակություն 

Սաուդյան Արաբիայում կանանց լայն իրավունքներ են տվել ծննդաբերության հարցում

Սաուդյան Արաբիայում կանայք այլևս անհրաժեշտություն չունեն ստանալու արական սեռի խնամակալի՝ ամուսնու, հոր, եղբոր, պաշտոնական թույլատվությունը երեխա ունենալու հարցերում: Ինչպես հայտնում է The National-ը, արաբական երկրի կանայք այսուհետ իրավունք ունեն իրենք որոշել, թե ինչպես են ցանկանում ծննդաբերել՝ բնական ճանապարհով, թե՝ կեսարյան հատման միջոցով:

Բացի դրանից, Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ իրավունք ունեն առանց խնամակալների ստորագրության տեղեկություններ ստանալ հղիության ընթացքի, ծննդաբերության ժամկետների մասին և որոշեն, թե ով կարող է ներկա լինել ծննդաբերությանը:

Հիշեցնենք, որ անցած տարվանից Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են մեքենա վարել և ներկա լինել ֆուտբոլային հանդիպումների:

 

Նույն շարքից