ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Էրիկ Գրիգորյանին նշանակել բնապահպանության նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նշանակվելու է կառավարության միայն 2/3-ը, քանի դեռ պարզ չեն եղել բոլոր հարցերը՝ կապված գործադիրի կառուցվածքի հետ