Հայաստան 

Սեյրան Օհանյանը՝ վարչապետի պաշտոնում իր նշանակման լուրերի մասին

analitik.am

Յուրաքանչյուր անհատի խնդիրն է՝ իր աշխատանքի մեջ վերլուծություն և հետևություններ կատարել ու որոշել, թե ինքը կարո՞ղ է, ցանականո՞ւմ է աշխատել, թե՝ոչ: Այս մասին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» համաժողովի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:


«Չեմ կարծում, որ ժերտվա տալու խնդիր կա, կարծում եմ, որ դերակատարություն է ունեցել վարճչապետի անձնական կարծիքը: Կարծում եմ, որ կառավարության ղեկավարից պետք է հարցնել: Նա մեր ղեկավարն է եղել, միասնական նույն թիմում աշխատանք ենք տարել, համագործակցված աշխատանքը շատ տեղերում բերել է արդյունքների: Գոնե իմ համար, այն ոլորտում, որ ես եմ պատասխանատու, առաջընթացը ես տեսնում եմ»,- ասաց նա:


Անդրադառնալով հրապարակումներին, որոնցում վարչապետի պաշտոնում շրջանառվում է նաև իր անունը, Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ նման առաջարկ իրեն չի եղել, ապա հավելեց. «Իհարկե, իմ համար պատիվ է, հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել կառավարության գործունեության մեջ, և ինձ դասում են այն առաջինների շարքում, ով ունի արժանապատվություն և կարող է նրա անունը շրջանառվել»:


Նա նշեց, որ պաշտպանության նախարարը Հայաստանի Հանրապետության այս իրականության մեջ դերակատարություն ունի անվատանգության ապահովման գործում, և ինքը կարծում է, որ շատ անելիքներ ունի պաշտպանական համակարգի կատարելագործման, զարգացման գործում:


«Եթե ես մնան կառավարության մեջ, կշարունակեմ իմ քայերը: Չեմ մնա, իմ տեղը հասարակության մեջ կլինի, կշարունակեմ ծառայել իմ հայրենիիքին՝ իմ բոլոր հնարավորությունների սահմաններում»,- եզրափակեց նա:

Նույն շարքից