Հայաստան 

Սերժ Սարգսյանի շնորհավորանքը կանանց ու աղջիկներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.


«Սիրելի՛ մայրեր,


Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:


Բոլոր ժամանակներում եւ գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է եւ կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, եւ այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:


Սիրելի՛ տիկնայք,


Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ»:

Նույն շարքից