Հասարակություն 

Բոլորին հավասարապես պարգևատրել ենք, բացի ինձանից, փոխմարզպետներից ու նոր աշխատողներից. Վայոց ձորի մարզպետ

Այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առատաձեռնորեն պարգևավճարներ է տվել իր աշխատակիցներին, հայտնի դարձավ, որ մյուս մարզերում ևս մարզպետները զերծ չեն մնացել դրանից:

Analitik.am-ի հետ զրույցում օրինակ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ասաց, որ իրենք նույնպես պարգևատրումներ արել են՝ դա անելով աշխատավարձի խնայողության հաշվին. «Աշխատավարձի 30 տոկոսի չափով բոլորին հավասարապես պարգևատրել ենք, բացի ինձանից, փոխմարզպետներից ու նոր աշխատողներից»:

Պարոն Սարգսյանը հավաստիացրեց, որ ընդամենը Նոր տարվա պարգևատրումներ են եղել. «Դրանք աշխատավարձի խնայողության հաշվին են եղել, հիմնականում քաղծառայողներին ու խորհրդականներին ենք պարգևատրել»:

Իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ քաղծառայողները միշտ էլ ստացել են պարգևավճարներ. «Այն գումարը, որով պարգևատրում են աշխատակիցներին, խնայողությունների արդյունք է: Ամեն մարզպետարան իր միջոցներից է դա անում: Օրինակ մենք խնայողություններ ունեինք և դրանց հաշվին 8 ընտանիքի համար բնակարան ենք գնել Շիրակում»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից