Հասարակություն 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչերի հետ

Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման և զարգացման վերաբերյալ։

 

Նույն շարքից