ԱՄՆ-ն օգնել է ԻՊ-ի հազարավոր ահաբեկիչների տեղափոխվել Աֆղանստան ու հիմա զինում է նրանց: Այս մասին հայտարարել է իրանցի բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Ինչպես փոխանցում է Fars News-ը, նման հայտարարությամբ գեներալը հանդես է եկել Խանսար քաղաքում միջացառման ժամանակ:
Իրանցի գեներալի պնդմամբ, խոսքը վերաբերում է մոտ 7 հազար ահաբեկչի, որոք զինվում են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի փողերով: Գեներալը հավաստիացնում է, որ նրանց ամերիկացիները պահում են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար:
Ընդ որում, վերջինս նշել է, որ իրանական կողմը գիտի այդ ահաբեկիչների գտնվելու վայրը: