Հայաստան 

Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ եւ ԼՂՀ կերպարի վրա. Սեյրան Օհանյան

analitik.am

Մենք պարտավոր ենք բանակը բացել մեր հասարակության առջեւ: Այս մասին, ապրիլի 6-ին, Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։


Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ խոսելով բանակ-հասարակություն, բանակ-լրատվամիջոցներ կապերի մասին՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել բանակը հասարակության համար ավելի թափանցիկ, բաց դարձնելու ուղղությամբ։ Բանախոսը կարեւորել է բանակային իրականությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը եւ ճիշտ ինֆորմացիայի ներկայացումը։ Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ եւ ԼՂՀ կերպարի վրա։


Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տեղեկատվական պատերազմներն ընդհանուր քաղաքական եւ ռազմական պատերազմների փուլերից են։ Տեղեկատվական պայքարը շարունակվում է ինչպես յուրաքանչյուր պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Տեղեկատվական պայքարի միջոցով կարելի է ամրապնդել հաղթանակները կամ էլ արդարացնել թերությունները, պարտություններն ու բացթողումները։ Ճիշտ իրականացման դեպքում դրանք կարող են կանխել ռազմական գործողություններ, կարող են նաեւ արագացնել մարտական գործողությունները։

Նույն շարքից