Միջազգային Քաղաքական 

Պետք է հարգել հանրության ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ն իր համար առաջնահերթություն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ Մերկելի կողմից արված հայտարարությանը:

«Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»,-հայտարարել է կանցլերը:

Կանցլերի խոսքերով Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, սակայն հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին։

Նույն շարքից