Քաղաքական 

Արամ Սարգսյանի կուսակցությունն աջակցելու է Նիկոլ Փաշինյանին․ Հայտարարություն

«2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:

Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը՝ ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:

Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով այսօր «Հանրապետության» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վերանշանակվել է իր պաշտոնում»:

«Հանրապետություն» կուսակցություն

Նույն շարքից