Փարիզում այսօր՝ հունվարի 19-ին, Դեղին բաճկոնների ակցիայի ժամանակ առնվազն 12 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է BFM TV-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալությունները կատարվել են անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնավորապես խոսքը վերաբերում է արգելված զենք կրելուն:
Իրավապահները հավելել են, որ ակցիան ընդհանուր առմամբ խաղաղ բնույթ է կրում:
Նախնական տեղեկություններով, այսօրվա ակցիային մասնակցում է մինչև 5 հազար մարդ: Քաղաքում անվտանգությունն ապահովելու գործին ներգրավվել է 5 հազար ոստիկան: