Տնտեսություն գլխավոր 

Վրաստանն ու Գազպրոմը մտադիր են Հայաստան ռուսական գազի տրանզիտի մասով ընդհանուր հայտարարի գալ 2 շաբաթում

Հայաստան ռուսական գազի տեղափոխման հարցում Վրաստանի և Գազպրոմի միջև բանակցությունները կավարտվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և զարգացման նախարար Գեորգի Քաբուլիան:

Վրացի նախարարը նշել է, որ Հայաստան ռուսական գազի տրանզիտի մասին պայմանագրի մասով բանակցությունները ընթանում են, և քանի դեռ նոր պայմանագիրը չի ստորագրվել, ուժի մեջ կմնա նախորդը, որի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, Վրաստանի վարչապետ Գեորգի Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է շարունակել տրանզիտ պետության դերը դեպի Հայաստան ռուսական գազի տեղափոխման հարցում:

 

Նույն շարքից