Հայաստան 

ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները կբարձրացնեն Քեսաբի դեպքերի եւ հայ ռազմագերու վերադարձի հարցը

analitik.am

Ստրասբուրգում այսօր մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունը կբարձրացնի Քեսաբի իրավիճակի հարցը: Այս մասին հայտնեց պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ դեռեւս մարտի 5-ին ինքը դիմել էր ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատարին՝ խնդրելով օգտագործել իր լիազորությունները՝ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու կամ երրորդ երկրի փոխանցելու համար, որը ադրբեջանական գերության մեջ հայտնվել էր  նախորդ տարվա ամռանը: ԵԽ հանձնակատարը նամակ կստանա նաեւ ապրիլի 7-ին:

Բացի դրանից, ինչպես նշել է հայկական պատվիրակության անդամը, ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում քննարկվելու է բավական հետաքրքիր բանաձեւ` աղանդների եւ երեխաներին ու դեռահասներին դրանց գործունեությունից պաշտպանելու վերաբերյալ: Ըստ նրա` ներկայացված նախագիծն ավելի խիստ է, քան այն, որը ժամանակին պատրաստել էին հայ պատվիրակները:  «Եվրոպան հասկացել է, թե ինչ է նշանակում լիբերալ վերաբերմունքը երկրին վնասող աղանդների նկատմամբ»:

ԵԽԽՎ անդամները գարնանային նստաշրջանին կարող են քվեարկության դնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը` Ղրիմի դեպքերի  պատճառով:

Նույն շարքից