Հասարակություն 

Այս գիշեր Իսրայելն օդային և ցամաքային զանգվածային հարված է հասցրել Սիրիայի տարածքում

SANA գործակալությունը հայտնում է, որ այս գիշեր Իսրայելն օդային և ցամաքային զանգվածային հարված է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին: Գործակալության աղբյուրը փոխանցել է, որ սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է ոչնչացնել արձակված իսրայելական հրթիռների մեծ մասը՝ մինչև դրանք կհասնեին իրենց նպատակակետերին:

Իսրայելական կողմն արդեն մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ թիրախը եղել է Սիրիայում գտնվող իրանական ուժերը: Հայտարարության մեջ Իսրայելը նշել է, որ հարվածներն ուղղված են եղել իրանական Ալ Քուդս ստորաբաժանումներին: Թել Ավիվը նաև խորհուրդ է տվել սիրիական կողմին զերծ մնալ իսրայելական ուժերին վնաս հասցնելուց:

Նույն շարքից