Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարելով, թե պատրաստ է ապահովել սիրիական Մանբիջի անվտանգությունը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ նաև նշված է, որ Էրդողանը խոստացել է թույլ չտալ Քրդական աշխատավորական կուսակցությանը, որին Անկարայում ահաբեկչական կազմակերպություն են համարում, ապակայունացնել իրավիճակը:
Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԻՊ-ի մնացուկների դեմ պայքարին և խմբավորման վերածնունդին: