Հասարակություն Ֆեյսբուք 

Ծնունդդ շնորհավոր, հայր. Արթուր Գևորգյան

Ծնունդդ շնորհավոր, հայր

Սամվել Պետրոսի Գևորգյանը
Ծնվել է 1950 թվականի հունվարի 21-ին Երևանում: 15 տարեկանում արդեն հեծանվավազքի սպորտի վարպետ էր, յոթ տարի անընդմեջ՝ Խորհրդային Հայաստանի չեմպիոն։ Սամվել Գևորգյանը 1989 - 1990 թթ. հանդիսացել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, իսկ 1990 թվականից՝ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար։ 1990 - 1992 թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց), Ճամբարակի, Գորիսի (Կոռնիձոր), Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Բերձորի (Լաչին), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ հուլիսի 3-ին՝ Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ:

Մարտակերտի մատույցներում թեժ կռիվներ էին։ Լուր ստացան, որ «Նաիրի» ջոկատի տղաները շրջափակման մեջ են ընկել։ Դրությունն օրհասական էր, տղաներին մինչև վերջին մարդը զոհվելու վտանգ էր սպառնում։ Սամվելը որոշեց միանալ «Նաիրի» ջոկատի հրամանատարին և «Վիլիսով» գնաց ծուղակն ընկած ազատամարտիկներին օգնության։ Հանկարծ շրջափակման մեջ ընկած տղաները տեսան դեպի թշնամու տանկերը շարժվող յուրային «Վիլիսը»։ Մտածեցին՝ շփոթել են ճանապարհը, սկսեցին ավտոմատներով կրակել, հասկացնել, որ ստույգ մահվան են գնում, որ առջևում թշնամու զինտեխնիկան է։ Վայրկյաններ անց Սամվելն ընդունեց անհավանական որոշում.«Վիլիսի» ղեկին նստած շարժվեց առաջ։ Մինչ տղաները կհասցնեին ուշքի գալ, մինչ կփորձեին հերթական կրակահերթով հետ պահել մահվան գնացող քաջին, Սամվելի մեքենան հայտնվեց թշնամու տանկերի կրակի տակ։ Տանկերը փոխեցին ուղղությունը, շրջեցին փողերը շրջափակման մեջ ընկած տղաներից ու սկսեցին գնդակոծել միայնակ «Վիլիսը»։ «Նաիրի» ջոկատի՝ ծուղակն ընկած տղաները վերջապես հասկացան Սամվել Գևորգյանին։ Հրամանատարն իր կյանքի գնով ճանապարհ բացեց մարտական ընկերների համար։ Տղաները ճեղքեցին շրջափակումըև փրկվեցին։ Ուշ երեկոյան կարողացան մարտադաշտից դուրս բերել հերոսի մարմինը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյան

Նույն շարքից