Հասարակություն գլխավոր 

Իսրայելական մասշտաբային հարվածի արդյունքում 4 սիրիացի զինծառայող է զոհվել

Այս գիշեր Սիրիայի տարածում Իսրայելի կողմից հասցված օդային և ցամաքային մասշտաբային հարված հասցնելու արդյունքում 4 սիրիացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում Ինտերֆաքս գործակալությունը:

Վիրավորների թիվը հասնում է 6-ի:

Հայտնվում է, որ սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է ոչնչացնել իսրայելական ավելի քան 30 հրթիռ, սակայն եղել են հրթիռներ, որոնք հասել են թիրախներին:

Իսրայելի հասցված հարվածներից տուժել է նաև Դամասկոսի միջազգային օդանավակայանը:

Իսրայելը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարվածներն ուղղված են եղել Սիրիայում գտնվող իրանական ուժերին:

 

 

Նույն շարքից