Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հայկ Մարությանը վախենո՞ւմ է հրապարակել պարգևավճարների մասին տեղեկություններ

Այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով մարզպետների պարգևավճաների շուրջ ծավալվող  իրադարձությունների մասին, նշեց, որ այդ կարգադրություններն անընդունելի են, որովհետև 7,2,1 ամիս աշխատած հանրային ծառայողները չէին կարող ստանալ այդպիսի բարձր պարգևավճարներ:

Սամսոնյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրաժարվում է հրապարակել քաղաքապետարանում տրված պարգևավճարների մասին տեղեկություններ՝ խախտելով օրենքը. «Մեզ համար անընդունելի են այս պարգևավճարները: Կարծում եմ, որ այս աղմուկից հետո գոնե մարզպետները կվերանայեն իրենց որոշումները»:

ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին ասաց՝ եթե աշխատավարձի խնդիր կա, պետք է այն բարձրացնել, ոչ թե պարգևավճարներ տալ, քանի որ այդ հարցում կոռուպցիոն ռիսկեր կան:

Նույն շարքից