Հասարակություն 

Աբխազիայում 3 ռուս զինծառայող է մահացել. Կան վիրավորներ

Աբխազիայում ռուսական բազայի երեք զինծառայող է մահացել БТР-80-ի վթարի արդյունքում: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ կա երկու վիրավոր:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին:

Վիրավորները հոսպիտալացվել են Մի-8 ուղղաթիռով:

Ողբերգական ելքով վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Դիտարկվում է մի քանի վարկած՝ այդ թվում նաև մարդկային գործոնն ու տեխնիկական անսարքությունը:

 

Նույն շարքից