Հայաստան 

Ցանկանում եմ, որ լինեք գարնան պես միշտ լուսավոր ու կենսատու. Ա. Բաղդասարյան

analitik.am

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ Այս մասին հայտնում են ԱԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 

Ուղերձում ասվում է. «Սիրելի մայրեր, դուք ոչ միայն բնության մենաշնորհով շարունակում եք ազգիս գոյը, այլև ամուր սյուն եք հանդիսանում նրա պահպանման գործում, և այս տոնն էլ ձեր նկատմամբ մեծ սիրո և պաշտամունքի ևս մեկ արտահայտում է:

Մայրության, գեղեցկության, սիրո այս հրաշալի տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ: Ցանկանում եմ, որ լինեք գարնան պես միշտ լուսավոր ու կենսատու, հաջողակ, առողջ և երջանիկ»:

Նույն շարքից