Հասարակություն 

Հայտնի է, թե ինչ նպատակով է Հունան Պողոսյանն օգտագործել իր պարգևատրման միջոցները

2019թ. հունվարի 20-ին  www.asparez.am կայքում տեղ գտած և այնուհետև այլ կայքերում տարածված ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տված «Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է»  հրապարակման կապակցությամբ՝ սենսացիոն վերնագրերի սիրահարներին հայտնում ենք հետևյալը:

Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ  երկու հոդվածներով և մեկ անգամ   խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգևատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցներն անխտիր ու  հավասարապես՝ պաշտոնայի դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:

Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված  կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին և չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետևաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով։

Այս գործընթացն օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե...

Հ.Գ.Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգևատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…

Նույն շարքից