Քաղաքական Միջազգային 

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Իրանի հետ բացահայտ դիմակայություն սկսելու մասին

Իսրայելը բացահայտ դիմակայություն է սկսել Իրանի հետ և պատրաստ է դրա էսկալացիային, եթե Իրանը փորձի ամրանալ Սիրիայում: Այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության և տրանսպորտի նախարար Իսրայել Կացը, փոխանցում է The Jerusalem Post: Գրում է Լենտան:

Իսրայելցի պաշտոնյայի խոսքերով, Սիրիայի տարածքում իրանական Ալ Քուդսին հասցված հարվածը հստակ ազդակ է այդ կառույցի հրամանատար Քասիմ Սուլեյմանիին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Կացը նշել է, որ Իսրայելը հենց այնպես չէ անմիջապես ստանձնել պատասխանատվությունը օդային հարվածների համար. «Իսրայելը փոխել է քաղաքականությունը: Սա բացահայտ դիմակայություն է Իրանի հետ: Երբ անհրաժեշտություն տեսնենք, կուժեղացնենք այն»:

Նույն շարքից