Իրանը պատրաստ է պատերազմին, որի արդյունքը լինելու է Իսրայելի ոչնչացումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Ազիզ Նասիրզադեհը, փոխանցում է Jerusalem Post թերթը: Այս մասին գրում է Լենտան:
«Մեր զինված ուժերը պատրաստ են պատերազմին, որը հանգեցնելու է Իսրայելի կործանմանը: Մենք պատրաստ ենք այն օրվանը, երբ կտեսնենք Իսրայելի վերջը»,-ասել է իրանցի գեներալը, ում խոսքերով, Իրանի դեմ հաղթանակը Սիրիան կազատի հարվածներից:
Այսօր՝ հունվարի 21-ին, ավելի վաղ Իսրայելի հետախուզության և տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելը բացահայտ դիմակայություն է սկսել Իրանի հետ և պատրաստ է կոնֆլիկտի էսկալացիային, եթե Իրանը փորձի ամրանալ Սիրիայում: