Հայաստան 

Նոր վարչապետի անունը կհայտարարվի ՀՀԿ խորհրդի նիստում. Հովհաննես Սահակյան

analitik.am

ՀՀԿ առաջիկա նիստում կներկայացվի եւ կքննարկվի երկրի նոր վարչապետի թեկնածությունը: Այս մասին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Հովհաննես Սահակյանը, որը սակայն  դժվարացել է պատասխանել, թե հատկապես երբ  տեղի կունենա այդ նիստը:

Ըստ նրա` ներկայումս վարչապետի թեկնածուի անունը դեռ հայտնի չէ: «Թեկնածուի անունը հրապարակելու եւ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար դեռ ժամանակ կա»: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շահարկվող անուններին, այդ թվում նաեւ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի անվանը, ապա Սահակյանը կրկին  նշել է, որ ՀՀԿ-ն չգիտի թեկնածուի անունը:  

Նշենք,  ՀՀ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում, այսինքն` մինչեւ ապրիլի 13-ը: Ըստ երկրի Սահմանադրության`հանրապետության նախագահը պետք է վարչապետ նշանակի կառավարության հրաժարականն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում:  Կառավարությունը ձեւավորվում է վարչապետ նշանակելուց հետո քսանօրյա ժամկետում:  «ԱԺ-ում պատգամավորական մանդատների բաշխվածության եւ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա` նախագահը վարչապետ է նշանակում մի անձի, որը վայելում է պատգամավորների մեծամասնության վստահությանը, իսկ եթե դա անհնար է, ապա պատգամավորների առավելագույն թվի վստահությունը վայելող անձի», - ասվում է Սահմանադրության 55-րդ հոդվածում:

Նույն շարքից