Ուզում ենք վարչապետին հայտնել մեր կարծիքը հանցագործի հնարավոր ներման մասին: Aysor.am-ի հետ զրույցում հայտրարաել է Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը՝ խոսելով որդու դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման մասին:
Պարոն Աղաջանովը նշել է՝ ուզում են, որ վարչապետն անձամբ իրենց լսի:
Աղաջանով ավագը նաև հայտնել է, որ դեմ չէ ցմահ դատապարտյալների գործի վերանայմանը, բայց ամեն գործ պետք է օբյեկտիվ քննվի, այլ ոչ թե ներման հարց լինի: