Հայաստան 

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հիմնվեն Անկարայի կողմից Ցեղասպանության ճշմարտության ընդունման վրա. Ամերիայի Հայ Դատի գրասենյակ

analitik.am

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտության եւ արդարության ժխտումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, վտանգավոր նախադեպ է հանդիսանում ողջ աշխարհի համար եը հիմնական խոչընդոտն է երկկողմանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Ամերիայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Գամpարյանը:


Անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ նոր նախագծի ներկայացմանը՝ Արամ Գամպարյանն ընդգծել է. «Սա հեռանկարային միջոցառում է, որն ուղղված է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանւթյան ճանաչմանն եւ իրավահավասար, կառուցողական, կայուն եւ երկարատեւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, որոնք հիմնված կլինեն Անկարայի կողմից ճիշտ ու արդար որոշման ընդունման վրա կապված առ այսօր անպատժելի հանցագործության հետ: Ինչպես ասում էր Հռոմի պապ Պողոս 6-րդը. «Եթե խաղաղություն եք ցանկանում, աշխատեք հանուն արդարության»:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատում արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ու սենատոր Մարկ Քիրքն ապրիլի 4-ին ներկայացրել են բանաձեւ նոր նախագիծ, որը կոչ է անում երկրի նախագահին հայ-թուրքական հարաբերություններում հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համապարփակ ճանաչման: Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Բարբարա Բոքսերն ու Էդ Մարկինը:Բանաձեւի նախագիծը ներկայացնող սենատորները հայտարարել են անհրաժեշտության մասին, որպեսզի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն միանան այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք ճանաչել են ցեղասպանության փաստն, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույցների, դրա ժխտման եւ մոռացության հետեւանքների վերաբերյալ փաստերը:

Նույն շարքից