Հայաստան 

Վարչապետի անունը հայտնի կդառնա հինգշաբթի

analitik.am

Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ գործադիր նիստ է հրավիրելու հինգշաբթի օրը՝ ապրիլի 10-ին: Այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:


Նա նշեց, որ ԳՄ նիստը կսկսվի ժամը 20.00-ին, առայժմ խորհրդի նիստ նախատեսված չէ:


Հարցին, թե հինգշաբթի հայտնի կդառնա վարչապետի անունը, Ռուբեն  Թադևոսյանը դրական պատասխան տվեց: Ինչ վերաբերում է Կառավարության մյուս անդամներին, նա նշեց, որ սահմանված 20 օրյա ժամկետում բոլորի անուններն էլ պարզ կդառնան:


Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցով գտնվում է Թուրքմենստանում, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Լիտվայում:

Նույն շարքից