Հայաստան Քաղաքական 

Հայկ Մարությանը հերքում է, թե մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, սակայն Փաշինյանը չի ստորագրել

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ազատության եթերում, պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ ինքը մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել, ասաց, որ նման բան չի եղել:

Մարությանը նշեց, որ գիտակցաբար ծառայության է անցել, և այն պետք է մատուցել քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Մարությանը նշեց, որ սպասում են Արդարադատության նախարարության պատասխանին, եթե նախարարությունից ասեն, որ պետք է հրապարակել պարգևատրվածների անունները, իրենք կհրապարակեն: Ամեն դեպքում քաղաքապետը նշեց, որ ինքն իրեն չի պարգևատրել որոշ մարզպետների օրինակով:

 

Նույն շարքից