Բարի օր Հասարակություն 

Երևանում նորմալ տրանսպորտ ունենալու հույս չկա

analitik.am

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազատության եթերում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով հարցին, թե երբ Երևանում ի վերջո նորմալ տրանսպրոտ կլինի, նշեց, որ վերջերս հանդիպել է Դայմլեր ընկերության ներկայացուցիչների հետ, իսկ այդ ընկերությունը տարեկան 1600 ավտոբուս է արտադրում. «Այսինքն, եթե անգամ այս պահին գումարը մեր ձեռքը լիներ, հազիվ մեկ տարվա մեջ արտադրեին տային: Սա այն թեման է, որ ես ասում էի երկու տարվա ընթացքում: Երբ ասացին, որ երկու տարով հետաձգվում է, ես ասացի՝ ոչ երկու տարի չի հետաձգվում: Երկու տարվա ընթացքում, դա նշանակում է՝ երբ ընկերությունը տա մեզ վերջնական արդյունքները, 6 ամիս մեզ պետք է իմպլեմենտացիայի համար, 6 ամիս՝ մրցույթի, որ օպերատորներն ընտրվեն, և արդեն մեկ տարի՝ գույքի ձեռքբերման, տեղում աշխատանքների և այլնի համար: Այսինքն՝ առնվազն 2 տարի: Սա այն դեպքում, երբ օպերատորներին հետաքրքիր լինի մեր շուկան: Ես նկարագրեցի իդեալական տարբերակը, եթե ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չլինի»:

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետի ասած երկու տարվա մեկնարկը տրվելու է այն պահից, երբ վերոնշյալ ընկերությունից ստանան վերջնական արդյունքները, իսկ թե երբ կլինի դա, հայտնի չէ:

 

Նույն շարքից