Միջազգային Հասարակություն 

Փարիզի սրճարաններից մեկում լրագրողը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Փարիզի սրճարաններից մեկում ամերիկացի լրագրողը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը։

Նշվում է, որ լրագրող Դեն Բալցը Փարիզի սրճարաններից մեկում ընթրիքի ընթացքում գործընկերոջ հետ բարձրաձայն քննարկել է ամերիկյան քաղաքականությունը, երբ կողքի սեղանին նստած տղամարդը մեկնել է հեռախոսը և առաջարկել անձամբ խոսել ԱՄՆ նախագահի հետ:

Նշվում է նաև, որ խոսակցության ընթացքում Թրամփը կարծել է, որ զբոսաշրջիկի հետ է զրուցում, սակայն հետո է իմացել, թե ում հետ է իրականում զրուցել:

Բալցի խոսքերով, Թրամփի հետ հեռախոսազրույցը տևել է ավելի քիչ, քան երկու րոպե, սակայն վերջինիս հաջողվել է իրեն հետաքրքրող հարցերը տալ։

Նույն շարքից