Քաղաքական Միջազգային 

Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ

Գերմանիան 2018 թ․ ռեկորդային թվով ապօրինի 8658 միգրանտի է արտաքսել Եվրամիության այլ երկրներ։ Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»-ը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության կողմից ներկայացրած տվյալներին:

Նշվում է, որ մեկ տարի առաջ արտաքսվել է 7102 մարդ, իսկ նման գործողությունների հիմք է հանդիսանում Դուբլինյան համաձայնագիրը, ըստ որի, միգրանտներն ապաստան ստանալու համար պետք է դիմեն այն երկիր, որտեղ առաջին անգամ հատել են Եվրամիության սահմանը:

Հայտնվում է, որ 2018 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ամիսները «BAMF»-ն, ընդհանուր առմամբ, 51,558 անգամ դիմել է ԵՄ այլ երկրների, Գերմանիայում հայտնված փախստականներին ընդունելու խնդրանքով․ իսկ 35,375 դեպքերում հարցումների վերաբերյալ դրական պատասխան է ստացվել:

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր երրորդ դեպքում Եվրամիության ներսում փախստականներին արտաքսում են Իտալիա:

Նույն շարքից