Բարի օր Հասարակություն 

Ընկերներ, մի անհանգստացեք, իմ հետ ամեն բան կարգին է. ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյան

analitik.am

Հունվարի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին պատկանող Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան: Հանցագործները դեռ հայտնաբերված չեն:

Ավելի ուշ տիկին Պողոսյանը գրառում է արել սոցկայքի իր էջում՝ հայտնելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է, պետք չէ անհանգստանալ:

«Ընկերներ, մի անհանգստացեք, իմ հետ ամեն բան կարգին է, եղածն էլ մեքենա է մեծ բան չի) մեքենայից ոչինչ չեն գողացել, չնայած կարող էին»,-գրել է Պողոսյանը:

Նույն շարքից